Ուկրաինայի գլխավոր դատախազություն․ Պատերազմի սկզբից զոհվել է 288 երեխա

397

Ուկրաինայում պատերազմի սկզբից զոհվել է 288 երեխա, 527-ից ավելին վիրավորվել են, հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ավանդական ամփոփագրում։

Ամենաշատ երեխաներ տուժել են Դոնեցկի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևյան, Զապորոժյան և Սումայի մարզերում։

Այս տվյալները վերջնական չեն, նշում են գլխավոր դատախազությունում․ Ուկրաինայի շատ շրջաններում, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները, և օկուպացված տարածքներում այժմ հաշվարկ կատարելն անհնար է։

Ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 1970 ուսումնական հաստատություն, նրանցից 194-ն ավերվել են հիմնովին։

ՄԱԿ-ը մայիսի վերջին տեղեկացրել է 3974 զոհված խաղաղ բնակիչների մասին, այդ թվում՝ 259 երեխայի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊոկլոնսկայան Z-ի պատճառով զրկվել է պաշտոնից
Հաջորդ հոդվածըԿասյանով․ «Բալթյան պետությունները կլինեն հաջորդ թիրախը»