Ուկրաինայի գլխավոր դատախազություն․ Արդեն զոհվել է 345 երեխա

331

Ուկրաինայի գլխավոր դատախազության վերջին տվյալներով՝ Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայի զոհ է դարձել, ընդհանուր առմամբ՝ 991 երեխա․ 345 երեխա զոհվել է, 645-ը վիրավորվել են։

«Այս թվերը վերջնական չեն, տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում»,- ասվում է գլխավոր դատախազության գրասենյակի հայտարարության մեջ։

Այսօրվա դրությամբ՝ ամենաշատ զոհերը երեխաների շրջանում (սպանված և վիրավոր) արձանագրվել են՝ Դոնեցկի մարզում՝ 346, Խարկովի մարզում՝ 186,  Կիևի մարզում՝ 116։

Ռուսաստանյան բանակի վերջին զոհը 4-ամյա երեխա է, որը մահացել է հուլիսի 3-ին Բախտումի ռմբակոծության ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոկովիչը 5 սեթում կամային հաղթանակ տարավ Սիների նկատմամբ
Հաջորդ հոդվածըԱՄՆ պետքարտուղարություն․ Բլինքենը մտադիր չէ հանդիպել Լավրովի հետ G20 գագաթնաժողովում