‘Ուկրաինայի դատախազություն. Ղրիմի «հանձնման» հարցում կասկածվում են նախկին իշխանությունները’

1019

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կասկածում է մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ղրիմի հանձնումը կազմակերպելու մեջ, հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Գոլոմշան:

«Այդ իրադարձությունների ետևում, որպես Ղրիմի անեքսիայի կազմակերպիչներ և համահեղինակներ, կանգնած են հենց այդ պաշտոնյաները, որոնք անցնում են քրեական գործով»,- ասել է Գոլոմշան այսօր կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա՝ հետաքննությունն արդեն պարզել է, որ «այդ դեպքերը թերկակղզում նախապատրաստվել են, այդ թվում՝ այս պաշտոնյաների մասնակցությամբ»: Մասնավորապես՝ Գոլոմշան նշել է, որ  իրադարձությունների նախօրեին Ղրիմ է տեղափոխվել ՈւԱԾ գույքը ու նաև «այլ միջոցներ են ձեռք առնվել», որոնք թույլ են տալիս մտածել, որ նախկին իշխանության  ներկայացուցիչները մասնակից են Ղրիմը Ուկրաինայի կազմից դուրս բերելուն: Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին պատասխանելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Լեհաստան ‘