Ուկրաինայի դեսպանը Շոլցից պահանջել է զենք՝ «խաղաղարարի» կարգավիճակի դիմաց

342

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիև այցի ֆոնին Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հանդես է եկել պահանջով RLTNews հեռուստատեսության եթերում։

Մելնիկի խոսքով՝ ԳԴՀ դաշնային կառավարության ղեկավարը չպետք է բաց թողնի «պատմական հնարավորությունը»՝ բոլոր մատչելի միջոցներով պաշտպանել Կիևի իշխանություններին՝ խաղաղարարի կարգավիճակ վաստակելու համար։

Դեսպանի պահանջների ցուցակում են՝ Եվրամիությանն անդամակցելու անհապաղ ընդունում և ծանր սպառազինության մատակարարում։

«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիայի կառավարությունն առանց ամեն տեսակի «եթե»-ների ու «բայց»-երի խոստանա, որ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և հաջորդ շաբաթ կապահովի այդ պատմական որոշման միաձայն ընդունումը Եվրախորհրդի կողմից» ,-ասել է Մելնիկը։

Դիվանագետի կարծիքով՝ ժամանակն է, որ Շոլցը «հաղթահարի կասկածները» և Ուկրաինա ուղարկի «բունդեսվերի և ռազմական գործարանների պաշարների բոլոր հասանելի միջոցները»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըISW․ Ռուսաստանյան իշխանությունները բախվում են զավթած տարածքների բնակչության դիմադրությանը
Հաջորդ հոդվածըՌեզնիկով․ «Մեր ձեռքում է ողջ եվրատլանտյան տարածքի անվտանգությունը»