‘Ուկրաինայի ԶՈՒ զենիթահրթիռային երեք գնդեր անցել են Ղրիմի իշխանությունների կողմը’

1044

Ուկրաինայի ԶՈՒ զենիթահրթիռային երեք գնդեր անցել են Ղրիմի ինքնավար հանրապետության կառավարության կողմը, РИА Новости-ին հաղորդել է Ղրիմի կառավարության ներկայացուցիչը: «Ընդհանուր առմամբ՝ 700 զինվորներ և սպաներ հայտարարել են Ղրիմի բնակչությանը պաշտպանելու պատրաստակամության մասին»,- հայտարարել է Ղրիմի ինքնավարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ղրիմի ժողովրդի կողմն են անցել Եվպատորիայում, Թեոդոսիայում և Ֆիոլենտայում տեղակայված 50-րդ, 55-րդ և 147-րդ զենիթահրթիռային գնդերի զինվորականները: «Ղրիմի ինքնավար հանրապետության կառավարության կողմն անցած ՀՕՊ զորամասերի կազմում ընդգրկված են «Бук» զենիթահրթիռային 20 համալիր և «С-300 ПС» ավելի քան 30 զենիթահրթիռային համալիր»,- հավելել է գործակալության զրուցակիցը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմը» վերացնում է Ուկրաինայի գազամատակարարման արտոնությունները’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի վարչապետը դեմ է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն’