‘Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Էշթոնի հետ’

1070

«Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, УДАР խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Ազատություն» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հանդիպել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Ինչպես հաղորդել է «Բատկիվշչինա» կուսակցության մամլո ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան: «Նախագահ Յանուկովիչի հետ Քեթրին Էշթոնի հանդիպումից առաջ ընդդիմությունը ԵՄ ներկայացուցչին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ սոցիալ-քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքին»,- ասված է հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են, որ Էշթոնի հետ շփումը կշարունակեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ նրա հանդիպումից հետո, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ Հայաստանը գազի գծով նոր պարտքեր չի կուտակում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի համանախագահ. ՀՀ Պնախարարը մեզ ներկայացրեց իր տարբերակը, բայց ամեն ինչ չէ, որ համընկնում է’