‘Ուկրաինայի ընդդիմությունը Եվրախորհրդարանին խնդրում է ժամանակ տալ մինչև նոյեմբերի 19-ը’

994

Ուկրաինայի ընդդիմությունը դիմել է Եվրախորհրդարանի առաքելությանը՝ Փեթ Քոքսի և Ալեքսանդր Կվասնևսկու գլխավորությամբ՝ խնդրելով Ուկրաինայի վերաբերյալ հաշվետվությունը հետաձգել մինչև նոյեմբերի 19-ը: «Մենք նաև եվրապատգամավորներին խնդրել ենք բացասական գնահատական չտալ Ուկրաինայի իրավիճակին՝ ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ»,- այսօր լրագրողներին տեղեկացրել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը՝ Քոքսի և Կվասնևսկու հետ անցկացված հանդիպումից հետո: «Մենք Եվրախորհրդարանին խնդրում ենք դուռը չփակել Ուկրաինայի առջև: Մենք նաև խնդրել ենք միջանկյալ հաշվետվություն ներկայացնել, որպեսզի նախագահ Վիկտոր Յանուկովիչին մտորելու հնարավորություն տրվի»,- ասել է Յացենյուկը:

Իր հերթին՝ ծայրահեղ աջ «Ազատություն» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հույս է հայտնել, թե ռադայի  հաջորդ լիագումար նիստին, որը կկայանա նոյեմբերի 19-ին, իշխող Ռեգիոնների կուսակցությունը «հավանություն կտա անհրաժեշտ որոշումներին, որպեսզի պատգամավորները քվեարկեն եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծերի օգտին»: «Անհրաժեշտ որոշումները հարկավոր է կայացնել նոյեմբերի 19-ին, ծայրահեղ դեպքում՝ 20-ին»,- ասել է «УДАР» խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:

Եվրախորհրդարանի առաքելությունը Կիև է ժամանել ամփոփիչ խորհրդակցությունների համար: Այսօր նրանք պետք է հաշվետվություն ներկայացնեն Եվրախորհրդարանի նախագահների նստաշրջանում և պաշտոնապես ներկայացնեն մոնիթորինգի արդյունքները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայ եւ ռուս խորհրդարանականները համատեղ հայտարարություն են ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանցիների կենսաթոշակները «կկուտակեն» ֆրանսիական եւ գերմանական ընկերությունները’