‘Ուկրաինայի ընդդիմությունը կկազմավորի իր սեփական կառավարությունը’

1028

Ուկրաինայի ընդդիմությունը կկազմավորի իր սեփական կառավարությունը: Այս մասին փետրվարի 16-ին կայացած ժողովրդական ժողովում հայտարարել է  «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը: Փոխանցում է Interfax-ը:

Յացենյուկի խոսքով՝ ընդդիմադիր կառավարության ստեղման գործընթացում մասնակցություն կունենան «Եվրամայդանի» առաջնորդները եւ Ուկրաինայի նախկին վարչապես Յուլիա Տիմոշենկոն: 

Քաղաքական գործիչը հաստատել է, որ չի ընդունի նախագահ Յանուկովիչի՝ վարչապետ դառնալու առաջարկը: «Իմ պատասխանը Յանուկովիչին կլինի այն,որ ես չեմ վաճառվում, թող գնա գնի իր  կողմնակիցներին»,- հայտարարել է Յացենյուկը: 

Միեւնույն ժամանակ ընդդիմությունը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Գերագույն Ռադայի խմբակցությունների ղեկավարների հետ բանակցություններից: «Բավակա՛ն է խոսել, անհրաժեշտ է գործել: Հենց այս պատճառով ոչ մի գաղտնի բանակցություն չպետք է տարվի խորհրադարանի խոսնակի գրասենյակում: Անհրաժեշտ է քվեարկել՝ ով է Ուկրաինային դեմ, ով՝ կողմ»,- հավելել է քաղաքական գործիչը: 

Նախորդ հոդվածը‘Ձյան պատճառով Ճապոնիայում 10 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահ. ԱՄՆ-ն իրականացնում է իմպերիալիստական քաղաքականություն’