‘Ուկրաինայի իրադարձությունները կստիպեն բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը. «ՀԺ»’

1029

ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն, պետական բյուջեով նախատեսված չէ։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ըստ այդ տեղեկությունների՝ աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի և ավելի կբարձրանա։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոստիկանական համակարգում աշխատավարձերն անսպասելիորեն բարձրացնելու որոշումը կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Իշխանական վերնախավում քննարկվում է այս տարի Հայաստանում զանգվածային ցույցերի հավանականությունը, և իշխող կլանի համար ոստիկանության հավատարմությունն այդ դեպքում դառնում է միակ փրկօղակը։

Նշենք, որ 2013 թվականին ՀՀ կառավարությունը կտրուկ նվազեցրեց բյուջեով նախատեսված ծախսերը և ավելի քան 60 միլիարդ դրամ «ետ գցեց»։ Դրա պատճառով, իհարկե, տնտեսությունը տուժեց, փոխարենը ոստիկանության հավատարմությունը գնելու համար որոշակի փող է կուտակվել: Այլ հարց է, թե որքան կհերիքի այդ գումարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեր կողմից նշենք, որ Ուկրաինայում ոստիկանների աշխատավարձերը բավականին բարձր են, ինչը, սակայն, ոչ մի արդյունք չի տալիս:

Նախորդ հոդվածը‘Մոսկվան երկխոսություն է վարելու Ուկրաինայի նոր կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, թե ով կլինի կառավարության ղեկավարը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերյան Օհանյանի պատասխանը ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին հարցին. «Ժողովուրդ»’