‘Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է Յանուկովիչի կուսակցությունը, Տիմոշենկոյի դաշինքը՝ երկրորդն է’

934

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների 30 %-ի հաշվարկից հետո, համաձայն որոնց՝  նախագահ Յանուկովիչի գլխավորած «Շրջանների կուսակցությունը» առայժմ հաղթում է ընտրություններում՝ հավաքելով քվեների մոտ 37%-ը: Երկրորդ տեղում է նախկին վարչապետ, ազատազրկված Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» ընդդիմադիր դաշինքը ՝ 21 % տոկոս քվեներով: Առաջին հնգյակում են նաև Կոմունիստական կուսակցությունը, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի գլխավորած «Հարված» կուսակցությունը և «Ազատություն» ազգայնական կուսակցությունը, հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը :

Խորհրդարանական ընտրությունների մյուս մասնակիցներն առայժմ չեն հաղթահարում Գերագույն ռադայում ներկայացված լինելու համար անհրաժեշտ  5% նվազագույն շեմը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հարավային Սուդանն ու ԼՂՀ-ն նույն կարգավիճակը չունեն ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքը հարկադիր վայրէջքի է ենթարկելՍիրիա ուղևորվող իրանական օդանավը ‘