‘Ուկրաինայի խորհրդարանի առաջին նիստը զուգորդվել է միջադեպերով ‘

882

Այսօր կայացել է Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը զուգորդվել է մի շարք միջադեպերով և փողոցային անկարգություններով: Նիստերի դահլիճում առաջացած ընդհարման հետևանքով 2 պատգամավորի հրմշտելով դուրս են հանել, ընդ որում՝ մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ այդ պատգամավորները բռնության են ենթարկվել սեփական կուսակիցների կողմից:

Այդժամ Գերագույն ռադայի շենքի դիմաց  «Պոտենցիալ պատգամավորների երամակ» խորագրով միջոցառում են անցկացրել FEMEN սկանդալային խմբի մերկ ակտիվիստուհիները: Չնայած լարված իրավիճակին՝ պատգամավորներին, այնուամենայնիվ, հաջողվել է անցկացնել երդմնակալութան արարողությունը և ստանալ մանդատները:

Նախորդ հոդվածը‘Թուրք դատաբժշկական փորձագետները թույն են հայտնաբերել նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասունքներում’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմում բարբարոսաբար պղծել են եկեղեցին և հայկական գերեզմանատունը’