‘Ուկրաինայի կառավարական ուժերն անցել են ակտիվ գործողությունների’

1070

Կրասնի Լիմանի շրջանում ռազմական գործողություններ են ընթանում: Գիշերը, երբ այս շրջանում կենտրոնացել են անջատականների ուժերը, թռուցիկներ են արձակվել, որոնցում հակաահաբեկչական գործողության ուժերը անջատականներին առաջարկել են վայր դնել զենքը: Այդ մասին, УНН-ի փոխանցմամբ՝  հաղորդել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:

«Տեղեկատվական դիմադրություն» խմբի տվյալներով՝ ահաբեկիչներին ներկայացված վերջնագիրում, Ուկրաինայի նախագահի խաղաղ պլանին համապատասխան՝ առաջարկվում էր ցած դնել զենքը, և երաշխավորվում էր անաչառ հետաքննություն ապահովել գրոհայիններից յուրաքանչյուրի հանդեպ: Նրանց, ովքեր իրենց չեն արատավորել սպանություններով, երաշխավորվում էր ազատություն և անվտանգություն:

Անջատականները, սակայն, հրաժարվել են կատարել վերջնագրի պայմանները, որից հետո հակաահաբեկչական ուժերն անցել են ակտիվ գործողությունների: Փոխանցում է Грузия-online-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցիների և ուկրաինացիների նակատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Էշթոնն ու Զարիֆը հանդիպել են Իրանի և «վեցյակի» բանակցությունների շրջանակներում’