‘Ուկրաինայի հայ համայնքը խոստանում է աջակցել իշխող ուժին՝ Մեծ Եղեռնը ճանաչելու խոստման դիմաց ‘

1167

Ուկրաինայի հայ համայնքը Խարկովի մարզի ղեկավարությանն է դիմել՝ խոստանալով հոկտեմբերի 28-ին կայանալիք Ռադայի ընտրություններին աջակցել նախագահ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությանը՝ փոխարենն ակնկալելով, որ Ուկրաինան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Ըստ «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի, հայ համայնքի ներկայացուցիչների նամակով առաջարկել են Ցեղասպանության ճանաչման հարցում «ուշադրություն դարձնել եվրոպական երկրների փորձի վրա», ինչպես նաեւ՝ Ուկրաինայի Իզյումինի, Ուժգորոդի, Չերկասսկի եւ Կիեւի քաղաքային խորհուրդների ընդունած համապատասխան որոշումների վրա:  Ըստ նամակի, իրենց նախաձեռնությունն ամենաբարձր մակարդակով պաշտպանում է նաեւ պաշտոնական Երեւանը:

Մինչդեռ, ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Գորբաչը «Ռուսաստանի ձայն»-ին տված մեկնաբանությունում քիչ հավանական է համարել Ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը Ուկրաինայի քաղաքական օրակարգում:

«Մեզ համար քաղաքական եւ տնտեսական առումներով Թուքիայի հետ հարաբերություններն ավելի նշանակալի են: Թուրքիան մեզ համար ավելի կարեւոր գործընկեր էէ, քան Հայաստանը: Թուրքիան չի ճանաչում իր ներկայիս տարածքում հայերի ցեղասպնության փաստը: Դա նրանց արտաքին քաղաքականության առաջնային հարցերից է: Նրանք իրենց հարաբերություններն այլ երկրների հետ կառուցում են ելնելով նաեւ այդ, բավական խորհրդանշական եւ արժեքավոր հարցի նկատմամբ վերջիններիս դիրքորոշումից», — ասել է Ուկրաինացի փորձագետը:

Գոնչարի խոսքով, Ուկրաինան, համեմատած Հայաստանի հետ, ավելի սերտ քաղաքատնտեսական հարաբերությունների մեջ է նաեւ Ադրբեջանի հետ:

«Դա կապված է նավթի, գազի եւ նաեւ ռազմական ոլորտում մատակարարումների հետ: Ժողովուրդների միջեւ բարեկամությունը ինքնին հասկանալի է, բայց զուտ պրագմատիկ քաղաքական հաշվարկից ելնելով՝ Ուկրաինայի ազգային շահից ամենեւին չի բխում արծարչծել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը», — նշել է փորձագետը:

Աղբյուրի տվյալներով, իրենց հերթին Ուկրաինայի իշխանությունները Խարկովի իշխանություններին հորդորել են «առայժմ զերծ մնալ նման առաջարկություններին կոնկրետ պատասխան տալուց», սկզբի համար՝ խորհրդակցել կենտրոնական իշխանությունների հետ եւ հետո միայն վերջնական որոշում կայացնել:

 

 

Նախորդ հոդվածը‘Դել Պիերո. «Լիվերպուլ» չէի կարող տեղափոխվել ողբերգության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագիծը’