Ուկրաինայի հարցերով կոնտակտային խումբը հավաքվում է Բրյուսելում

449

Այսօր Բրյուսելում հավաքվում է Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը, որին մասնակցում են 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կնախագահի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Օսթինը նշել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի անհետաձգելի պահանջները։

«Մարտերը Դոնբասում դաժան հրետանային մարտեր են։ Ուկրաինայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ամեն օր մարտերում կորցնեւմ են 150-ից 200 զինվոր»,- հաղորդել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։

Օսթինը համակարգում է կոնտակտային խմբի գործողությունները, որպեսզի, ըստ անհրաժեշտության, Ուկրաինային հասցվեն անհրաժեշտ սարքավորումները։

«Օրինակ, մի երկիր կարող է հրետանային թնդանոթ ունենալ, մյուսը կարող է զինամթերք ունենալ, երրորդը՝ համակարգին անհրաժեշտ պահետամասեր։ Կոնտակտային խումբը ազգերի գործողությունների համակարգման միջոց է, որպեսզի համակարգի տարբեր մասեր դուրս բերվեն առաջնագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ օրը հայտարարել է, որ երկիրը բավարար քանակով հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր չունի, իսկ դրանց մատակարարման ձգձգումները կարող են թանկ նստել երկրի վրա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն ակտիվացնում է էներգետիկ համագործակցությունն Իսրայելի հետ
Հաջորդ հոդվածըԼույս է տեսել Դավիթ Մաթևոսյանի գիրքը