‘Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը Մինսկում եզրափակիչ փաստաթուղթ է ընդունել ‘

1213

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մինսկի բանակցությունների արդյունքում Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը ստորագրել է «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի նախագահների կազմած հանրագումարային փաստաթուղթը, փոխանցում է РИА Новости-ն: 
«Մի փաստաթուղթը ստորագրվել է հենց նոր: Փաստաթուղթը ստորագրվել է կոնտակտային խմբի կողմից, այն կոչվում է՝ «Մինսկի պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված միջոցառումների համալիրի մասին»…: Երկրորդ փաստաթուղթը ստորագրություն չի պահանջում, դա Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների, ձեր խոնարհ ծառայի եւ Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է այն մասին, որ մենք աջակցում ենք այդ գործընթացին»,- հայտարարել է Պուտինը:
Բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է.
— կրակի դադարեցում փետրվարի 15-ին, տեղական ժամանակով՝ 24:00-ից:

— հակամարտության երկու կողմերը պետք է ետ քաշեն ծանր ռազմատեխնիկան «իրարից հավասար հեռավորության վրա՝ առնվազն 50 կմ լայնությամբ 100 մմ տրամաչափի եւ ավելի, հրետանային համակարգերի համար, РСЗО-ի համար անվտանգության գոտի 70 կմ լայնությամբ, եւ 140 կմ լայնությամբ՝ РСЗО «Торнадо-С»-ի, «Ураган»-ի, «Смерч»-ի եւ «Точка» տակտիկական հրթիռային համակարգերի համար»:
-ԵԱՀԿ դիտարկման ներքո Ուկրաինայի տարածքից արտասահմանյան բոլոր զինված կազմավորումների, զինտեխնիկայի եւ վարձկանների  դուրսբերում:
-անօրինական բոլոր խմբավորումների եւ կազմավորումների զինաթափում:

-մինչեւ 2015թ. վերջը Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացում, ինչը պետք է նախատեսի ապակենտրոնացում եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների առանձին մասերի հատուկ կարգավիճակի մասին մշտական օրենսգրքի ընդունում:
-ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ առանձին շրջաններում, ԵԱՀԿ եւ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակ) չափանիշների պահպանմամբ ընտրությունների անցկացում:
Փաստաթղթի տակ ստորագրել են, մասնավորապես, ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն եւ Իգոր Պլոտնիցկին, համապատասխանաբար:

Զախարչենկոն, ճշտգրտել է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման փաստաթուղթը ստորագրվել է  Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների կողմից տրված երաշխիքների շնորհիվ: Նրա խոսքերով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում՝ «նոր հուշագրեր չեն լինելու»:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն երգում ու պարում է Ատլետիկոյի դեմ ջախջախիչ պարտությունից հետո (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Laureus. Ովքե՞ր են հավակնում լավագույնի մարզիկի կոչմանը’