‘Ուկրաինայի Հելսինկյան միությունը դիմել է ՄԻԵԴ-ին’

1007

Ուկրաինական Հելսինկյան միությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Սլավյանսկում պատանդների առևանգելու ու խոշտանգումների և այդ ամենին Ռուսաստանի մասնակցության հարցով: Այդ մասին հաղորդում է իրավապաշտպան կազմակերպության կայքը: «Կազմակերպությունը հույս ունի, որ դատարանը կապացուցի առևանգումներին Ռուսաստանի զինվորականների մասնակցությունը, և այդ երկրի կառավարությանը կպարտավորեցնի փոխհատուցում վճարել տուժածներին», ասվում է հաղորդագրության մեջ:

Հելսինկյան միությունը նշում է, որ 1990-ական թթ.՝ չեչենական առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ, նույնպիսի գործերը դատարանը քննել է առաջնահերթ կարգով:

«Այս դեպքում դժվարությունն այն է, որ պետք է ապացուցել ահաբեկիչների կապը Ռուսաստանի հետ, այդ կերպ հիմնավորել Ռուսաստանի գործակալների ու, հետևաբար՝ կառավարության պատասխանատվությունը: Մենք ընդգծել ենք, որ ահաբեկիչների տրամադրության տակ նորագույն զենքեր են հայտնվել՝ հակազենիթահրթիռային համալիր կայանքներ՝ 80 հազար դոլար արժողությամբ, T-72 տանկեր, այլ նորագույն զրահատեխնիկա»,- հայտարարել է այդ գործով փաստաբան Օլեգ Վերեմեենկոն:

Միևնույն ժամանակ՝ իրավապաշտպանները նշում են, որ Ուկրաիանան բավարար չափով ակտիվություն չի դրսևորում ոչ ուժային կառույցների պատանդներին ազատագրելու հարցում:

Հիշեցնենք, որ ապրիլին Ուկրաինան ՄԻԵԴ էր ուղարկել բողոք՝ Ղրիմում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է կշնորհավորի Յանուկովիչին ծննդյան օրվա առթիվ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ներում ամենաշատը հղում են անում Интерфакс-ին’