Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է խնդրել

352

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան պահանջել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի ելույթը  երեքշաբթի ուկրաինական թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ մասին Կիսլիցան նամակ է հղել հունիսին ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ալբանիային՝ կոչ անելով հրատապ նիստ հրավիրել։

Կիսլիցան հայտարարել է, որ հարցի հրատապությունը կապված է հաճախակիացած հրթիռային հարվածների, մասնավորապես՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի իրավիճակի հետ։ «Խնդրում եմ գլխավոր քարտուղարին հրավիրել Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որպեսզի նա ելույթ ունենա այդ հարցով»,- ասվում է նամակում։

Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է, որ ռուսաստանյան հրթիռակոծության հետևանքով Կրեմենչուգում այրվում է առևտրի կենտրոնը։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, թե այդ իրավիճակը շատ նման է Բուչայի սադրանքին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱ Սերիայում հեռարձակումներից ամենամեծ եկամուտը ստացել է «Ինտերը»
Հաջորդ հոդվածըԴմիտրի Գունկոն գլխավորեց «Ուրարտուն»