‘Ուկրաինայի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել’

1020

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն օգոստոսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ընդունել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզոյի օգոստոսի 30-ին Բրյուսել աշխատանքային այց կատարելու հրավերը»,- հայտնում է մամուլի ծառայությունը՝ հիմնվելով Պոռոշենկոյի եւ Բարոզոյի հեռախոսային խորհրդակցության վրա:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ներկայացրել է իր նորեկներին (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դանակահարություն Կոմիտասի պողոտայում. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է’