‘Ուկրաինայի նախագահը Մոսկվայում կքննարկի Մաքսային միության հետ հարաբերությունները ‘

814

Վաղը Մոսկվայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի միջեւ բանակցություններ կընթանան «Ուկրաինայի եւ Մաքսային միության միջեւ ընդունելի փոխգործակցության մեխանիզմների մշակման հարցերի շուրջ», — հայտնում է BBC-ն, հղում անելով ուկրաինական պետռության ղեկավարի լրատվական ծառայության վրա:

Ավելի վաղ, Interfax-ի տեղեկություններով, Կիեւում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը հայտարարել էր, որ բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, այն դեպքում, «եթե պայմանավորվելու բան լինի»:

«Նման հանդիպումը, եւ ինքնին Ուկրաինայի նախագահի այցելությունը Մոսկվա կնշանակի, որ կողմերը բավական մոտեցել են այն բանին, որպեսզի ձեռք բերվեն գործնական պայմանավորվածություններ», — ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Հոկտեմբերին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիեւին առաջարկում է 2,5 անգամ կրճատել ռուսական գազի մատակարարման սակագինը, այն դեպքում, եթե Ուկրաինան Բելառուսի եւ Ղազախստանի օրինակով անդամակցի Մաքսային միութանը:  

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսում մոտ հարյուր հայկական բեռնատարներ են կուտակվել’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Արսենյան. Նման գործողություն իրականացնողները նման են տառականների’