‘Ուկրաինայի նախագահն Արևմուտքից ռազմա-տեխնիկական օգնություն է խնդրել’

1350

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ իր երկիրն, առաջին հերթին՝ հույս է կապում համաշխարհային հանրության ռազմա-տեխնիկական օգնության, այլ ոչ թե արտասահմանյան զորամասեր ներգրավելու հետ:

 «Մենք չենք սպասում, որ ուրիշ երկրների զինվորները կռվելու են Ուկրաինայում ու պաշտպանելու են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու մեր սահմանների անձեռնմխելիությունը»,- ասել է Պոռոշնկոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ շաբաթ օրը Բրյուսելում հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:

Պոռոշենկոն նաև հավելել է, թե Ուկրաինան Արևմուտքից ակնկալում է օգնություն ՝ ոչ մահաբեր զենքի ու տեխնիկայի տեսքով, և ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել համագործակցել, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սմբատ Կարախանյան. Օգոստոսին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իրական գերագույն հրամանատարի դերում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը Մինսկում կհավաքվի սեպտեմբերի 1-ին’