‘Ուկրաինայի ՆԳՆ-ն գործ է հարուցել Զյուգանովի և Ժիրինովսկու դեմ’

946

Ուկրաինայի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովի և ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ, «Интерфакс-Украина» գործակալությանը հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը:

«Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացիներ Գենադի Զյուգանովի և Վլադիմիր Ժիրինովսկու դեմ»,- այսօր հայտնել է նա գործակալությանը:

Շկիրյակի խոսքով՝ տվյալ անձանց մեղսագրվում են « Ուկրաինայի պետական սահմանի և տարածքային սահմանների փոփոխությանն ուղղված գործողությունների ֆինանսավորում»: Ավելի մանրակրկիտ տեղեկատվություն խորհրդականը խոստացել է տրամադրել ավելի ուշ:

Ապրիլին Ժիրինովսկուն, ինչպես նաև ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Գլազևին, պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Վիկտոր Վոդոլացկուն և  էլի մի շարք ռուսաստանցիների արգելվել է մուտքն Ուկրաինա:

Ինչպես հաղորդվել է, հուլիսի 22-ին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Սերգեյ Շոյգուի և գործարար Կոնստանտին Մալոֆեևի նկատմամբ՝ Ուկրաինայի ՔՕ-ի 260 հ. 5 մասով (օրենքով չնախատեսված ռազմականացված կամ զինված կազմավորումներ ձևավորելը), և հ.27 3,5 մասերով (հանցակցություն):  Ուկրաինայի ՆԳՆ-ում համոզված են, որ հենց Շոյգուի կողմից ղեկավարվող ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ են ստեղծվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գործող անօրինական զինված խմբավորումները, իսկ Մալոֆեևը կարող է կապ ունենալ աշխարհազորայինների ֆինանսավորմանը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի նվերը Մայակովսկի համայնքին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանի իշխանությունները հաստատել են Washington Post-ի լրագրողի ձերբակալության մասին լուրը’