‘Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է գործակալներ ներդնել աշխարհազորայինների շարքերում’

952

ՈՒԱԾ-ը և ՆԳՆ-ն որոշում են կայացրել իրենց գործակալների թիվն աշխարահզորի շարքերում ավելացնելու մասին, իր facebook-յան էջում տեղեկացրել է ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Ոչ ոք ավելի արդյունավետ միջոց չի հորինել ահաբեկչության դեմ պայքարելու, քան ահաբեկիչների շարքերում գործակալներ ներդնելն է: Եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ավելի մեծ թվով գործակալներ ունենանք ահաբեկչական կազմակերպություններում»,- նշել է Գերաշչենկոն:

Նախարարի խորհրդականը նշել է, որ ինքը հատուկ է հրապարակայանցրել գործակալներ պատրաստելու վերաբերյալ տեղեկատվությունը: «Որպեսզի ահաբեկիչներն իմանան, որ մենք ՆԳՆ-ում անում ենք ամեն ինչ՝ դժվարացնելու, ապա նաև անհնար դարձնելու իրենց աշխատանքը՝ այն շրջաններում իրավիճակը սրելու ուղղությամբ, որոնք դուրս են հակաահաբեկչական գործողության շրջանակներից»,- գրել է նա:

Ուկրաինական իշխանությունները շարունակում են Դոնեցկ մտնելու փորձերը: Ինչպես հաղորդել են աղբյուրները, օգոստոսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին, մարզային կենտրոնի արվարձաններում մարտեր են սկսվել: Գրոհայինները պնդում են, որ իրենք կարողացել են ետ մղել գրոհը: Գերաշչենկոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ առայժմ խոսք չկա Դոնեցկը գրավելու մասին: Դոնեցկի բնակիչների վկայությամբ՝ գիշերը քաղաքին օդային հարված է հասցվել: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՀԿ-ն քննարկում է մահացու Էբոլա վիրուսի դեմ պայքարի ուղիները’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի ԱԳՆ. Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ ստատուս-քվոն ուժով փոխելու փորձ է’