‘Ուկրաինայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին մեղադրում է միջուկային զենքով սպառնալու մեջ’

799

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը Ռուսաստանին մեղադրել է միջուկային զենքով սպառնալու մեջ: Նախարարի խոսքով՝ այդ սպառնալիքներն ուղղվել են ոչ պաշտոնական ճանապարհներով:

Գելետեյը Facebook-ում գրել է, թե Մոսկվան այդ կերպ փորձում է Կիևին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները: Նախարարի կարծիքով՝ այժմ տեղի է ունենում ռուսաստանյան զորքերի լայնամասշտաբ ներխուժում Դոնբասի տարածք: Մոսկվան դա հերքում է:

«Новая газета»-ի ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենգաուերի կարծիքով՝ Գելետեյի հայտարարության ճշմարտացիությունը քիչ հավանական է, քանի դեռ շոշափում է միայն երկու երկրների փոխհարաբերությունները: Ըստ ռազմական մեկնաբանի՝ Ռուսաստանը, Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, կարիք չունի անցնելու միջուկային շեմը, քանի որ մտադիր չէ նվաճել Ուկրաինան: Փոխանցում է echo.msk.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի վարչապետ. Արևմուտքի պատժամիջոցները կվնասեն Ռուսաստանի տնտեսությանը’