‘Ուկրաինայի ՊՆ-ն հաստատել է ռազմական ինքնաթիռի խոցվելու փաստը’

896

Լուգանսկի շրջանում շաբաթ գիշերը խփվել է ռազմական-տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ, հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:

Ուկրաինացի զինվորականների խոսքով՝ ինքնաթիռը զենիթային հրանոթից և մեծ տրամաչափի թնդանոթից գնդակոծել են, երբ այն  գնացել է վայրէջքի: Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռում են եղել զինվորականներ, տեխնիկա, ռազմական հանդերձանք և սննդամթերք: Զոհվածների ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ: Ուկրաինական մամուլում նշվում է ենթադրյալ թիվ՝ 30-ից մինչև 49 մարդ:

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Լուգանսկն այժմ գտնվում է անջատականների վերահսկողության տակ, սակայն օդանավակայանը պահում են ուկրաինական ուժերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է ամպրոպ եւ անձրեւ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կայցելի Բեռլին’