‘Ուկրաինայի Ռադան Ռուսաստանը ճանաչել է «ագրեսոր երկիր»’

842

Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել դիմել ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական  վեհաժողովին, GUAM-ին և աշխարհի ազգային խորհրդարաններին՝ Ռուսաստանը ագրեսոր պետություն ճանաչելու խնդրով:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները խորհրդարանական մի շարք խմբակցությունների ղեկավարներ են:

Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինան շարունակում է մնալ ՌԴ-ի ռազմական ագրեսիայի օբյեկտ, ինչը նա իրականացնում է նաև լայնածավալ ահաբեկչական հարձակումներին աջակցելու միջոցով: Նաև նշվում է, որ Ռուսաստանը չի պահպանում միջազգային իրավունքի ընդունված նորմերը  և չի կատարում  ձեռք բերված պայմանավորվածությունները, Ղրիմի անեքսիան շարունակվում է, իսկ ագրեսիան և ահաբեկիչներին զենքով և մարդկայաին ռեսուրսներով ապահովելը դադարեցնելու պահանջներն անտեսվում են Կրեմլի կողմից, հաղորդել է ուկրաինական УНН գործակալությունը:

 Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննադատել են Ռուսաստանին’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. Մոսկվայում անհետացել է տաջիկ ակտիվիստը’