‘Ուկրաինայի Ռադան վարչապետի պաշտոնում հաստատեց Նիկոլայ Ազարովին ‘

745

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Նիկոլայ Ազարովին երկրի վարչապետի պաշտոնին նշանակելու մասին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը:  Համապատասխան որոշմանը կողմ քվեարկած 252 պատգամավորներից 208-ը իշխող Ռեգիոնների կուսակցությունն են ներկայացնում, 32-ը՝ կոմունիստական կուսակցությունը, և 12-ը անկուսակցական պատգամավորներ են, հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Ազարովը 2010 թ. գարնանից զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը: Հոկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում նա գլխավորում էր իշխող կուսակցության ցուցակը: Դեկտեմբերի 3-ին Ազարովը  դիմում էր ներկայացրել վարչապետի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ (պատգամավոր ընտրվելու կապակցությամբ):

Նախորդ հոդվածը‘ Մովսիսյանը պաշտոնապես դարձավ «Սպարտակի» խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է Շվեյցարիայի պետքարտուղարին ‘