‘Ուկրաինայի ՍԴ նախկին ղեկավարն իր հեռացումը համարում է պետական հեղաշրջում’

1136

Երեքշաբթի Ուկրաինայի ՍԴ՝  աշխատանքից ազատված ղեկավար Ստանիսլավ Շևչուկը մեկնաբանել է իր պաշտոնանկությունը՝ հայտարարելով, որ խոսքը հակասահմանադրական հեղաշրջման մասին է, որի ետևում կանգնած է Պյոտր Պոռոշենկոն:

ՍԴ դատավորները Շևչուկի պաշտոնանկության օգտին քվեարկել են երեքշաբթի:

«Страна.ua» պարբերականը  դեռ ապրիլին, հղում անելով դատական մարմիններում աղբյուրներին, գրել էր, որ Պոռոշենկոյի շրջապատը ուզում է պաշտոնանկ անել Շևչուկին, որպեսզի հետաձգի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը. այդ արարողությանը պարտավոր է մասնակցել նաև ՍԴ նախագահը: Այդ կերպ պաշտոնակալությունը կարող է հետաձգվել մինչև նոր դատավոր ընտրելը:

Երդմնակալության ամսաթիվը կարևոր է Գերագույն ռադան ցրելու ենթատեքստում: Ըստ օրենքի՝ պաշտոնն ստանձնող նախագահը դա կարող է անել ոչ ավելի շուտ, քան տվյալ գումարման լիազորությունների ավարտից վեց ամիս առաջ:

2019 թ. ռադայի հերթական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Արթուր Վաղարշյանը ՍԴ դատավորի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘ESPN-ը ներկայացրել է ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանի ձախողակների խորհրդանշական հավաքականը ‘