‘Ուկրաինայի ՍԴ-ն քննում է Զելենսկու հրամանագրի օրինականությունը’

943

Ուկրաինայի Սահմանադրական դատարանի մեծ պալատը սկսել է Գերագույն ռադան լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրի դեմ խորհրդարանի 62 պատգամավորների ներկայացրած բողոքի քննությունը:

Դատարանի որոշումից է կախված ռադայի արտահերթ ընտրությունների ճակատագիրը, որոնք Զելենսկին նշանակել է հուլիսի 21-ին՝ համապատասխան հրամանագիրը ստորագրելով մայիսի 21-ին:

Նախագահ Զելենսկին Սահմանադրական դատարանին կոչ է արել արդարացի որոշում կայացնել: «Հուսով եմ, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի, ինչի համար ամոթով չի մնա մեր ժողովրդի և մեր երեխաների առաջ»,- ասել է Զելենսկին:

Զելենսկին պնդել է, որ ռադայի լուծարման հրամանագիրը համապատասխանում է օրենսդրությանը, իսկ պատգամավորների վիճարկումը «ընդամենը փորձ է՝ ևս մի քանի ամիս չլքելու իրենց աթոռը»: Դրանից հետո նա հեռացել է Սահմանադրական դատարանից, «որպեսզի հետո ոչ մեկը չասի, թե ճնշում է գործադրվել դատավորների վրա, և իրենք իրենց որոշումը կայացրել են ճնշման տակ»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գոլունովի գործը. Կրեմլը զիջումների՞ է գնում’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովան ճգնաժամից ելք է փնտրում’