‘Ուկրաինայի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ’

1510

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը պատրաստ է հրաժարական տալ, եթե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու վերաբերյալ իր փաստարկները հիմնավոր չեն: Այդ մասին korrespondet.net-ի փոխանցմամբ Ազարովը հայտարարել է Шустер live հաղորդման ժամանակ:

«Եթե ես գեթ մեկ ոչ ճշմարիտ բան եմ ասել, թող հենց վաղն ինձ հրաժարականի «ուղարկեն»»,- հայտարարել է Ազարովը:

Նա նաեւ ասել է, թե ողբերգական չի համարում, եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը վերադառնա կես տարի անց` Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ կոնսուլտացիաներից հետո: Նա նաեւ հավելել է, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցումը դեռ չի նշանակում, որ իր երկիրը մտնելու է Մաքսային միություն:

 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Բեկում Ժնեւում. Իրանն ու գերտերությունները միջուկային ծրագրի հարցում հասել են համաձայնության’