‘Ուկրաինայի վարչապետի, գլխավոր դատախազի որդիները պատգամավոր’

1023

Ուկրանիայի ԿԸՀ-ն այսօր կայացած նիստի ժամանակ Գերագույն Ռադայի ընտրված պատգամավոր է համարել եւս 57 մեծամասնական թեկնածուների: Նախօրեին ԿԸՀ-ն հրապարակել էր 42 ընտրատարածքներից ընտրված պատգամավորների անունները: Ներկա դրությամբ Ուրկաինայի ԿԸՀ-ն 225 ընտրատարածքներից 186-ի արդյունքներով պատգամավոր ընտրված թեկնածուների անուններ է հրապարակել:   

Ընտրված պատգամավորների թվում են Ուկրաինայի վարչապետի որդին` Ալեքսեյ Ազարովը, Գլխավոր դատախազի որդին` Արտյոմ Պշոնկան, «Ազատություն» ազգայնական կուսակցության ղեկավարի եղբայրը`Անդրեյ Տյագնիբոկը, միլիարդատեր Կոնստանտին Ժեվագոն, ով ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, մինչեւ վերջերս եղել է ընդդիմադիր «Батькивщина» կուսակցության հովանավորը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Ուկրանիայում անց են կացվում եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգերով: Պատգամավորների կեսը, (225 հոգի) ընտրվում են համամասնական ցուցակներով, մյուս կեսը`մեծամասնական ընտրակարգով:

Ի դեպ, ԵԱՀԿ դիտորդները քննադատել են անցկացված խորհրդարանական ընտրությունները` այն համարելով ոչ բավարար չափով թափանցիկ, եւ նաեւ նշել են, որ ընտրարշավի ժամանակ օգտագործվել է վարչական ռեսուրսը:

Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն պետք է հրապարակի մինչեւ նոյեմբերի 12-ը` ներառյալ:

 

 

Նախորդ հոդվածը‘Իրաքն, այնուամենայնիվ, զենք կգնի Ռուսաստանից ‘
Հաջորդ հոդվածը‘Հռոմի Պապի ծրագրավորողը 2-ամսյա կալանքի է դատապարտվել ‘