‘Ուկրաինայում աշխատանքից ազատվել է դատախազության 150 աշխատակից’

932

Լյուստրացիայի օրենքի համաձայն՝ Ուկրաինայի դատախազության 150 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական Վալերի Կարպունցովը՝ հավելելով, որ մինչև մարտի վերջը կազատվեն ևս 300 աշխատակիցներ:

Գլխավոր դատախազի օգնականի խոսքով՝ օրենքի գործողության տակ, առաջին հերթին, հայտնվում են այն դատախազները, ովքեր զբաղվել են մայդանի ակտիվիստների գործերով:

Սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադայի ընդունած՝ «Իշխանության մաքրման մասին» օրենքը, որը հայտնի է որպես լյուստրացիայի օրենք, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 16-ից: Ըստ այդ օրենքի՝ լյուստրացիայի ենթակա են բոլոր պետական ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք պաշտոն են զբաղեցրել 2010 թ. փետրվարի 25-ից մինչև 2014 թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության օրոք: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայի նախագահ. մահապատժի դատապարտված արտասահմանցիներին ներում չի շնորհվի’
Հաջորդ հոդվածը‘Առեղծվածային հիվանդություն ղազախական գյուղում’