‘
Լուգանսկի հիվանդանոցում մահացել է Ռուսաստանի պետական հեռուստատեսային և ռադիոընկերության լրագրող Իգոր Կոռնելյուկը, որը վիրավորվել էր ականանետային հրետակոծության ժամանակ: Այդ մասին Газета.Ru-ի թղթակցրին հաղորդել են հիվանդանոցից:
Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայում ևս մի ռուսաստանցի լրագրողի զոհվելու մասին: Նրա անունը պաշտոնապես չեն հայտնել, սակայն Twitter-ում լրագրողները նշել են իրենց սպանված գործընկերոջ անունը՝ հնչյունային օպերատոր Անտոն Վոլոշին:
Հրետակոծության ժամանակ Կոռնելյուկի և Վոլոշինի հետ է եղել նաև օպերատոր Վիկտոր Դենիսովը, ով չի տուժել:
‘