‘Ուկրաինայում բախումներից հայեր չեն տուժել’

1095

Ուկրաինայում տեղի ունեցող բախումների հետևանքով զոհերի եւ վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից` ավելացնելով, որ Ուկրաինայից Հայաստան գալու համար որևէ հայ դեսպանություն չի դիմել:

Համաշխարհային ուշադրության կենտրոնում Կիեւի հրապարակն է, որտեղ մի քանի ամիս շարունակվող բողոքի ակցիաները վերաճել են բախումների: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Կիևում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի:

Հիշեցնենք նաև, որ հակամարտության առաջին զոգերի թվում էր հայազգի Սերգեյ Նիգոյանը, որը զոհվել էր հունվարի 22-ին: 

Նախորդ հոդվածը‘Բրյուսելը խոստանում է պատժել Կիեւի իշխանություններին, Կրեմլը` օգտագործել իր ողջ ազդեցությունը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ «Գազպրոմ Հայաստանի»՝ գազի որակը երկրում համապատասխանում է բոլոր ստանդարտներին’