‘Ուկրաինայում եվրաինտեգրացիայի կողմնակիցները մտադիր են կենդանի շղթա կազմել’

920

Արդեն իսկ պարզ է, որ Ուկրաինան չի ստորագրելու եվրաինտեգրման համաձայնագիրը: Սակայն եվրաինտեգրման կողմնակիցներին այժմ ավելի հետաքրքրում է Եվրամիության արձագանքը: Առայժմ ցուցարարները շարունակում են փողոցային ակցիաները և ստորագրահավաքը ամերիկյան Սպիտակ տան կայքում տեղադրված պետիցիայի տակ՝ Վիկտոր Յանուկովիչի և նրա կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Արդեն ավելի քան 73 հազար ստորագրություն հավաքվել է՝ անհրաժեշտ 100 հազարից, որը պետք է լրացնել մինչև դեկտեմբերի 26-ը:

Այսօր ցուցարարները նաև մի ակցիա են նախատեսել, որը խոստանում է դառնալ ամենատպավորիչը. Կիևի ժամանակով կեսօրին Ուկրաինայի կենտրոնական հրապարակում կսկսվի կենդանի շղթայի կազմումը: Շղթան կանցնի Ժիտոմիրյան մայրուղով՝ Ժիտոմիր, Ռովնո, Լվով՝ մինչև Լեհաստանի սահմանը: Այն նախատեսված է ավարտել լեհական Պերեմիշլա քաղաքում: Երթուղու մոտավոր երկարությունը 625 կմ է, մարդկանց միջև միջին հեռավորությունը, եթե նրանք ձեռք ձեռքի տան՝ մոտավորապես 1,2-1,3 մետր: Այսինքն՝ կենդանի շղթա կազմելու համար հարկավոր է 522 հազար մարդ՝ հաշվել են կազմակերպիչները: Նրանք նշել են, որ երբ 1990 թ. ուկրաինացիները Միասնության շղթա  կազմեցին, դեռ սոցիալական ցանցեր ու բջջային հեռախոսներ չկային, որոնք այժմ կօգնեն ավելի լավ կազմակերպել այդ ակցիան, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են հոսանքազրկումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուս. Ողջույնի խոսքում եվրոպացի առաջնորդները չհիշատակեցին Հայաստանը եւ Ուկրաինան’