Ուկրաինայում զորահավաք է սկսվել

677

Ուկրաինան 18-ից 60 տարեկան պահեստազորայինների զորահավաք է հայտարարել, տեղեկացրել է երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Զորակոչի ենթակա են 18-ից 60 տարեկան պահեստազորայինները՝ ինչպես սպաներ, այնպես էլ շարքայիններ, սերժանտական կազմ։ Ծառայության առավելագույն ժամկետը՝ մեկ տարի»,- ասվում է հրապարակման մեջ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ առաջին հերթի օպերատիվ պահուստի պահեստազորայինները կբաշխվեն այն զորամասերում և այն մասնագիտացումներով, ինչպես ծառայել են մինչ այդ և պայմանագիր են ստորագրել օպերատիվ պահուստում ծառայություն անցկացնելու վերաբերյալ։

 Զորակոչված պահեստայինի աշխատանքային տեղը և միջին ամսական աշխատավարձը պահպանվում են։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿուլեբա․ Ուկրաինան երբեք չի ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Հակիրճ մտորումներ մտահոգիչ զարգացումների առիթով