Ուկրաինայում կոչ են անում պատրաստվել Դոնբասի ուժային ազատագրմանը

564

Անհրաժեշտ է, որ Կիևը ուշադրություն դարձնի Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Դոնբասի ուժային ազատագրման տարբերակին։

Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով նախկին փոխնախարար Յուրի Գռիմչակը։

«Ցանկալի կլիներ, որ դա տեղի ունենար քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, սակայն բանակին պետք է նախապատրաստել զենքի հնարավոր կիրառմանը»,- հայտարարել է նա։

Գռիմչակի խոսքով՝ Դոնբասում ապրող ռուսաստանցիների մասնակցությունը պետդումայի ընտրություններին խոսում է այդ հողերն իրեն միացնելու՝ Մոսկվայի մտադրության մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ միաժամանակ ռուսաստանյան և ուկրաինական քաղաքացիություն ունենալը Դոնբասի բնակիչներին չի խանգարի մասնակցելու ընտրություններին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՏիխանովսկայան Բելառուսում ռուսաստանյան զորքերի կիրառման վտանգ չի տեսնում
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլին լուծում է գտել Ուկրաինայի համար՝ «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելուց հետո