‘Ուկրաինայում ՄՄ ընդունվելու վերաբերյալ «համացանցային հանրաքվե» է կազմակերպվել ‘

945

Ուկրաինայի՝ Մաքսային միություն մտնելու կողմնակիցները մի կայք են ստեղծել, որտեղ այդ հարցով քվեարկություն է տեղի ունենում: Նախագծի հեղինակները հայտարարում են, որ պետության արտաքին քաղաքական ընտրությունը՝ Եվրամիության և Մաքսային միության միջև, հարկավոր է համաժողովրդական քննարկման դնել: Ինտերնետ-քվեարկությունը, նրանց խոսքերով, կոչված է «օգնելու հայրենակիցներին՝ կողմնորոշվելու և արտահայտելու իրենց կարծիքը»: Կայքում նշվում են ՄՄ մտնելու դեպքում Ուկրաինայի ստացած առավելությունները, և ԵՄ-ին ինտեգրվելու թերությունները: Ընդ որում՝ կայքում քվեարկության է դրված ոչ թե հանրաքվե անցկացնելու հարցը, այլ առաջարկվում է պարզապես սեփական կարծիքն արտահայտել հօգուտ ՄՄ-ի կամ դրա դեմ: Հրապարակման պահին, ըստ lenta.ru-ի, ՄՄ-ին կողմ է քվեարկել  8700 մարդ, դեմ՝ 8500: Բնականաբար՝ ՄՄ մտնելու օգտին ակտիվորեն հանդես է գալիս տեղի կոմկուսը: Վերջերս կոմունիստները փորձել էին հավաք կազմակերպել և քաղաքացիների հետ քննարկել այդ հարցը: Սակայն Ուկրաինայի եվրոպական կուսակցությանը հաջողվել էր դատարանի միջոցով արգելել այդ հավաքը:

Ուկրաինայի գործող ղեկավարությունը, նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու գաղափարն ամբողջությամբ չի պաշտպանում: Հանրապետության իշխանությունները փորձում էին համաձայնության գալ միությանը հատուկ պայմաններով միանալու վերաբերյալ, արդյունքում՝ համաձայնության եկան, որ Ուկրաինան Մաքսային միությունում դիտորդի ոչ պաշտոնական կարգավիճակ կունենա: Առաջիկայում Ուկրաինան պատրաստվում է Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայանգիր կնքել, ինչը վերջնականապես կփակի Մաքսային միություն տանող ճանապարհը:

Յանուկովիչը չի բացառել, որ այս կամ այն միության մեջ մտնելու հարցը դրվի հանրաքվեի: Իհարկե, նրա հայտարարության մեջ հարցը հենց այդպես էլ ձևակերպված էր՝ «Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Վիճաբանության ժամանակ կոտրել է կրպակի ապակին’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականը 30 հատ Bugatti հովանոց է գնել ‘