Ուկրաինայում նշել են, թե որքան ժամանակում կարող են միջուկային զենք ստեղծել

320

Ուկրաինան կարող է միջուկային զենք ստեղծել ինն ամսում, սակայն ոչ ոք նման նպատակ չունի, հայտարարել է հանրապետության նախագահի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է «Երկրի քաղաքականություն» Telegram-ալիքը։

Ըստ Արեստովիչի՝ Ուկրաինան ընդունակ է վերականգնելու իր միջուկային կարողությունը 6-9 ամսում, սակայն Կիևը նման քայլի չի գնա, որովհետև դա միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում կլինի։
«Այստեղ հարց է ծագում․ մեզ ավելի շահավետ է միջուկային զե՞նք ունենալ, թե՞ մնալ որպես մի երկիր, որն ի ցույց է դնում քաղաքակիրթ վարքագիծ և նույնիսկ պատերազմի ժամանակ ազգի գոյության հաշվին մնում է համամարդկային եվրոպական սկզբունքների շրջանակներում»,- ասել է Արեստովիչը՝ հավելելով, որ Ուկրաինան կվտանգի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, եթե որոշի միջուկային զենք ստեղծել։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, թե զղջում է, որ 1994 թ․ Ուկրաինային համոզել է հրաժարվել միջուկային զենքից։ Նա նշել է, որ անձնական պատասխանատվություն է զգում, քանի որ ուկրաինացիներին համոզել է նման որոշում կայացնել։ «Եվ ոչ մեկի մտքով չի անցնում՝ արդյո՞ք Ռուսաստանը նման բան կաներ, եթե Ուկրաինան մինչև հիմա միջուկային զենք ունենար»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հատուկ ռազմական գործողության» գոտում զոհվել է ռուսաստանցի նախկին նախարարի որդին
Հաջորդ հոդվածըԶախարովան Մոլդովայի իշխանություններին առաջարկում է վերանվանել պետական լեզուն