‘Ուկրաինայում փորձում են ձերբազատվել ուրիշի փոխարեն քվեարկելու պրակտիկայից ‘

1108

Ուկրայինայի Գերագուն Ռադայում օրակարգ է մտել ընդդիմության առաջ քաշած՝ պատգամավորների պարտադիր անհատական քվեարկության մասին օրինագիծը, տեղեկացնում է УНИАН-ը:

Ուկրաինական խորհրդարանում անձամբ քվեարկելու պահանջն ամրագրված է այդ երկրի սահմանադրությամբ: Սակայն, իրենց հայաստանցի գործընկերների նման, ուկրաինացի պատգամավորներն էլ զերծ չեն մնում իրենց բացակա կուսակիցների փոխարեն քվեարկելու գայթակղությունից: Եվ, (ուկրաինացիներն այս հարցում էլ օրիգինալ չեն)  ինչպես եւ Հայաստանում, ուրիշի փոխարեն քվեարկելու մոլությամբ Ուկրաինայում «տառապում են» իշխող ուժի, տվյալ դեպքում՝ Ռեգիոնների կուսակցության  ներկայացուցիչները:

Աղբյուրը նշում է, որ նման պրակտիկայի կիրառմամբ մի շարք առանցքայն օրինագծեր են ընդունվել: ՄԱսնավորապես, քրեա-դատավարական օրենսգիրքն ընդունվել է 271 ձայնով այն դեպքում, երբ նիստերի դահլիճում հազիվ 50 պատգամավոր էր ներկա:  

Անհատական քվեարկությունն ապահովելու համար Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցությունները զանազան հնարամիտ գաղափարներ են առաջարկել: Այսպես, պատգամավորների մի մասն առաջարկել է օգտագործել քվեարկության սենսորային անհատական կոճակներ, ինչին իշխանական կուսակցությունն առարկել է, թե դա տեխնիկապես հնարավոր չէ:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր նույնիսկ առաջարկել է պատգամավորներին դահլիճում տեղաբաշխել շախմատի տախտակի սկզբունքով:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Ձեռքդ ե՛տ տար Սերժի վրայից» (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Քվենտին Տարանտինոն մտադիր է վեպեր գրել ‘