‘Ուկրաինայում քննարկում են ՌԴ ներխուժման լուրը, որ նախատեսվում է հուլիսի 15-ին’

1206

Ռուսաստանը պատրաստվում է Ռոստովի մարզից հատուկ նշանակության ուժեր մտցնել Ուկրաինայի արևելյան տարածք, պնդում է  Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար և «Տեղեկատվական դիմադրության» համակարգող Դմիտրի Տիմչուկը: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը ռուսաստանյան զրահատեխնիկայի և կենդանի ուժի կուտակում է արձանագրել  սահմանամերձ շրջանում, սակայն, դրա հետ մեկտեղ՝ հաղորդում է, որ անջատականները շարժվում են դեպի սահմանը՝ Ռուսաստան անցնելու նպատակով:

Տիմչուկի խոսքով՝ այժմ որոշվում է այն հարցը, թե ինչ անվան տակ են ռուսստանյան ստորաբաժանումները ներխուժելու Ուկրաինա: «Մեկ նրանց ասում են,  թե խաղաղապահներ են լինելու, հետո՝ թե դա լինելու է «կանաչ մարդուկներ» ձևաչափով, ինչպես ապրիլին էր»,- պարզաբանել է Տիմչուկը՝ հավելելով, որ Ռուսաստանն զգում է «Դոնբասում ահաբեկիչների հոգեվարքը» և փորձում է ամեն կերպ փրկել իրավիճակը:

«Տեղեկատվական դիմադրության» կայքում ասվում է, որ «Սլավյանսկից, Կրամատորսկից և այլ բնակավայրերից գրոհայինների փաախուստից հետո նրանց ուժերը լրջորեն բարոյազրկվել են, ինչն էլ ստիպել է, որ ռուսաստանյան ղեկավարությունը կտրուկ փոխի Ուկրաինայի դեմ կիրառվող ագրեսիայի ձևաչափը»:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘7-րդ վարչությունը Արման Բաբաջանյանի անձնական թիկնազո՞րն է’