Ուկրաինան ԱՄՆ-ին չի հայտնել հակահարձակման ճշգրիտ ամսաթիվը

230

Ուկրաինան ամերիկյան իշխանություններին չի տեղեկացրել հակահարձակման ստույգ ամսաթվի մասին, սակայն, Վաշինգտոնի կարծիքով՝ այն արդեն սկսվել է։

Այդ մասին երեկ գրել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց։

Թերթի տվյալներով՝ Կիևը ամերիկյան իշխանություններին ներկայացրել է միայն ժամանակային այն շրջանակը, երբ Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են սկսել հակահարձակումը։ Թերթը նշում է, որ անցած կիրակին մտնում է այդ ժամանակային շրջանակի մեջ։

Ամերիկյան ռազմական արբանյակներն ուկրաինական դիրքերում զինծառայողների ակտիվացում են արձանագրել։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ՈՒԶՈՒ-ն սկսել է ռազմական գործողությունները, որպեսզի պարզի ռուսաստանյան զորքերի դիրքերը և թվակազմը, «մարտերով հետախուզությունը» կշարունակվի մի քանի օր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոբերտ Քենեդի կրտսեր․ Առնվազն 350 հազար մարդ է սպանվել
Հաջորդ հոդվածըՄխիթարյան. Կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար