Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

342

Կիևը հայտարարել է, որ ի պատասխան Դամասկոսի՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ որոշման՝ Սիրիայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները՝ առանց հյուպատոսական հարաբերությունները խզելու։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ժամանակավորապես օկուպացված տարածքների անկախությունը ճանաչելու՝ Սիրիայի որոշումը և այդ ոչ բարեկամական ակտին պատասխանում է դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ խզելու մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման, ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինան նաև սկսում է Սիրիայի նկատմամբ առևտրային էմբարգո, ինչպես նաև սիրիացի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ այլ պատժամիջոցներ մտցնելու ընթացակարգ»,- հավելել են գերատեսչությունում։

Ուկրաինական իշխանությունները Սիրիայի որոշումը համարում են «ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի հանդեպ, ոտնձգություն նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ուկրաինական օրենսդրության, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖինլանդիայի նախագահը այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ
Հաջորդ հոդվածըՆադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան