‘Ուկրաինան կարող է դիմել Հաագայի դատարան’

1055

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարել է 2014-2015 թթ. Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ կատարված՝ մարդկության դեմ հանցագործությունների հարցով սկսել Հաագայի դատարանին դիմելու գործընթաց: Այդ մասին ասվում է ԱԱՊԽ կայքում:

Ուկրաինան նաև կխնդրի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչել «ահաբեկչական կազմակերպություններ», ասվում է փաստաթղթում:

Անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել Մարիուպոլի հրթիռակոծության հաջորդ օրը: Խորհուրդը նաև որոշում է կայացրել «Ուկրաինայի տարածքում անպայման կիրառել այն պատժամիջոցները», որոնք ԵՄ-ն, Շվեյցարիան և ԱՄՆ-ը սահմանել են Ռուսաստանի դեմ:

Մոսկվան հերքում է անջատականներին զենք մատակարարելու մեղադրանքները, ինչպես նաև իր կադրային զինվորականների մասնակցությունը Դոնբասի հակամարտությունում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը’16 տարի հետո Լոնդոնի բնակչության կեսը ներգաղթյալներ կլինեն’
Հաջորդ հոդվածը‘ՌԴԿԿ-ում պատմել են Զյուգանովի վրա Ստրասբուրգում հարձակում գործելու փորձի մասին’