Ուկրաինան կարող է ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ

310

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության գագաթնաժողովից առաջ համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կստանա միության մեջ մտնելու թեկնածուի կարգավիճակ։

«Ես համոզված կերպով պնդում եմ, որ մենք դրական որոշում կստանանք, աջակցություն կունենանք, ուղեգիծն արդեն տրված է,- նշել է ֆոն դեր Լյայենը կիրակի երեկոյան ARD հեռուստատեսության եթերում։- Իհարկե, դա պատմական որոշում է, որը հիմա նաև Եվրամիությունը պետք է կայացնի, սակայն նախապատրաստությունը հաջող է ընթանում»,- շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նա նշել է նաև, որ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին Եվրահանձնաժողովի որոշումը  հիմնված է այն փաստերի, տվյալների և նախապատրաստական աշխատանքի վրա, որ երկիրը կատարել է վերջին ութ տարիներին։

«Ուկրաինան հսկայական հաջողությունների է հասել վերջին տարիներին»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն․ 1 միլիարդ ֆունտ ստերլինգ ենք ծախսել անիմաստ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն 40 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Վինիսիուսին