‘Ուկրաինան կծածկի ռուսական գազի պարտքերը’

843

Մինչեւ 2013-ի վերջը Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանից առաքվող գազի պարտքը, ըստ BBC-ի, հայտարարել է երկրի էներգետիկային եւ ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին:

Նրա խոսքով, պարտքը կազմում է 1 միլիարդ դոլար: Նա նաեւ նշել է, որ ուկրաինական «Նավթոգազը» շարունակելու է ներկրել ռուսական գազը մինչեւ ընթացիկ ջեռուցման սեզոնի ավարտը:

Մեկ շաբաթ առաջ Ստավիցկին հայտարարել էր, որև Ուկրաինան մինչեւ տարվա վերջ հրաժարվում է ռուսական գազից: 

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը վերսկսում է ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է սիրտանոթային բժշկության կենտրոն’