‘Ուկրաինան հերքել է Սիրիա ուղարկվող ռազմական բեռների տարանցման մասին լուրերը’

880

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2012-2013 թթ. Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով  ռազմական նշանակության ոչ մի բեռ չի ուղարկվել Սիրիա, տեղեկացնում է MIGnews-ը:

Նախօրեին ամերիկյան Washington Post պարբերականը, հղում անելով անկախ հետազոտողների՝ հայտնել էր, թե ուկրաինական Օկտյաբրսկի նավահանգիստը ռուսաստանյան զենքը Սիրիա ուղարկելու առանցքային կետերից մեկն է: Բացի այդ, ըստ պարբերականի՝ ուկրաինացի ձեռներեցների բեռնանավերը ևս օգտագործվում են զենք տեղափոխելու նպատակով:

Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում է, որ երկիրը կամովին և ամբողջությամբ դադարեցրել է  Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը դեռևս 2011 թ. մայիսին, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Հորդանանի խորհրդարանում պատգամավորներից մեկը կրակ է բացել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բարձրտեխնոլոգիական 100 խոշորագույն ընկերությունների եկամուտները գերազանցել են 2 տրիլիոն դոլարը’