‘Ուկրաինան մտադիր է ՌԴ-ի հետ սահմանի վերահսկողությունը վերականգնել այս շաբաթվա ընթացքում’

782

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է  ուկրաինա-ռուսաստանյան սահմանին այս շաբաթվա ընթացքում վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին: «Մենք վճռական գործողություններով այս շաբաթ պատրաստվում ենք վերականգնել պետական սահմանների անվտանգությունը: Հուսով եմ, որ դա մեզ կհաջողվի անել ամբողջ ծավալով»,- երեկ Ուկրաինայի ԱԱՊԽ նիստի բացմանը հայտարարել է Պոռոշենկոն:

Ըստ նախագահի՝ իրադրությունը սահմանին Ուկրաինայի արևելքում կրակը դադարեցնելու միակ զսպող գործոնն է: «Հենց որ սահմանը փակ լինի, մենք անմիջապես կարող ենք հայտարարել կրակը դադարեցնելու մասին: Կրակի դադարեցում հայտարարել բաց սահմանների պարագայում՝ անպատասխանատու կլինի այն իրավիճակում, ինչն առկա է Դոնեցկում և Լուգանսկում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Պոռոշենկոն նշել է, որ սահմանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու հարցում վերջին շաբաթվա ընթացքում արդեն դրական փոփոխություններ կան: «Ավելի քան 250 կմ սահմանում վերականգնվել է վերահսկողությունը, տեղադրվել են պահակակետեր», Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է Պոռոշենկոն:

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված ակտիվիստն ազատ է արձակվել. Aravot’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիան նախատեսում է կրկին դեսպանատուն բացել Թեհրանում’