Ուկրաինան ու ևս 34 երկրներ պատրաստ են բոյկոտել Օլիմպիական խաղերը

194

Ուկրաինան ու ևս 34 երկրներ պատրաստ են բոյկոտել 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը, եթե մրցումներին մասնակցեն ռուս և բելառուս մարզիկները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինան վճռական է տրամադրված։ Ձևավորվել է հզոր միջազգային կոալիցիա, որի մեջ 35 երկիր է։ Մենք բոլորս պատրաստ ենք բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե Ռուսաստանի ու Բելառուսի մարզիկներին թույլատրեն մասնակցել մրցումներին։ Սպասում ենք, որ ՄՕԿ-ը կկայացնի ճիշտ ընտրություն ու կհեռացնի նրանց Օլիմպիական խաղերից»,- տելեգրամյան ալիքում գրել է Դենիս Շմիգալը։

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռ վերջնական որոշում չի կայացրել Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ։

Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանը կժամանի Սան Սեբիաստիան
Հաջորդ հոդվածըԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ