Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են մարդասիրական միջանցքներ ստեղծել

654

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են մարդասիրական միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչների տարհանման նպատակով, ըստ «Ռոյթերի»` տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ըստ պայմանավորվածության` խաղաղ բնակիչների տեղահանության ընթացքում հրադադար կպահպանեն։

«Ցավոք, Ուկրաինան դեռ չունի այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են: Որոշումներ կան միայն մարդասիրական միջանցքների վերաբերյալ»,- «Ռոյթերին» ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ռուսական կողմը հաստատել է այս տեղեկությունը։

Նախորդ հոդվածըՃշգրտում
Հաջորդ հոդվածըՀՖՖ նախագահ. Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար