‘Ուկրաինացիները մոլորվել էին Արայի լեռան գագաթին ‘

912

Հոկտեմբերի 14-ին` ժամը 20.32-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ 3 քաղաքացի բարձրացել են Արագած լեռը, մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Պարզվել է, որ մոլորվածները գտնվում են Արայի լեռան գագաթին: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը 7 հրշեջ-փրկարարներն` «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով:

Ժամը 23.30-ին հրշեջ-փրկարարներն Արայի լեռան հյուսիս-արևելյան հատվածում հայտնաբերել և անվտանգ իջեցրել են Ուկրաինայի հանրապետության քաղաքացիներ` 1985թ. ծնված Վալերի Պովլենկոյին, 1985թ. ծնված Սերգեյ Գումենյուկին եւ 1989թ. ծնված Դարյա Միխայլուկին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինացիները շարունակում են իրենց վերելքը’